Մուտք Էլ. փոստ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ, ՕՏԱՐՈՒՄԻՑ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ, ՕՏԱՐՈՒՄԻՑ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

2017 թվականի 9 ամիսների ընթացքում՝ պետական գույքի օտարումից միջոցները կազմել են  359մլն 359 հազ. դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 282 895 հազ. դրամ, համապատասխան համայնքային բյուջեներ՝ 76 464 հազ. դրամ:

Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 26մլն 963 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 26մլն 164 հազ. դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջեներ՝ 799 հազ. դրամ:

Պետական գույքի վարձակալությունից, նախատեսված 164մլն դրամից՝ 30.09.2017թ. դրությամբ փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 154մլն 485 հազ. դրամ:

ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է 108մլն 457 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 27մլն 36 հազ. դրամ, իսկ համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 81մլն 421 հազ. դրամ:

Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են 84մլն 279 հազ.դրամ:

Այսպիսով,  նշված հոդվածներով ստացված դրամական միջոցները կազմել են 733մլն 543 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 574մլն 859 հազ. դրամ, համայնքային բյուջեներ են փոխանցվել 77մլն 263 հազ. դրամ, ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 81մլն 421 հազ. դրամ: