Մուտք Էլ. փոստ

Պետական անշարժ ու շարժական գույքի տնօրինումը և օգտագործումը

Պետական անշարժ ու շարժական գույքի տնօրինումը և օգտագործումը

 

2017թ. 9 ամիսների ընթացքում Պետական գույքի կառավարման վարչությունը շարունակել է իրականացնել պետական գույքի կառավարման, մասնավորեցման և պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեության կարգավորման ու լուծարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունը:

Հաշվետու  ժամանակահատվածում վարչության կողմից մշակվել և շրջանառության է դրվել պետական գույքի տնօրինման վերաբերյալ ՀՀ կառավարության 53 որոշման նախագիծ, որից 38-ն ընդունվել է, մնացածը քննարկման, շրջանառության փուլերում են: Ընդունված որոշումների համաձայն, 4  կազմակերպություն ստանձնել են ընդամենը 371մլն 595 հազ. դրամի ներդրումային պարտավորություններ:

<<Գույքի փոխանակության թույլտվություն տալու և գույք ամրացնելու մասին>> ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում  է  իրականացնել  առնվազն 50մլն դրամի ներդրումային պարտավորություն:

Պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի՝ աճուրդով վարձակալության նպատակով Վարչություն է ներկայացվել 135 հայտ, կազմակերպված աճուրդներից 97-ը կայացել է, 11-ն ընթացքում է, 10 աճուրդ չի կայացել, 1 հայտ մերժվել է, իսկ 16-ը Վարչությունում է: Հաշվետու ժամանակահատվածում կայացած աճուրդների արդյունքում տարեկան ՊՈԱԿ-ների բյուջե կմուտքագրվի 93մլն 586 հազ. դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում 140 միավոր անշարժ գույքի՝ պետության սեփականության իրավունքի պետական գրանցում է կատարվել:

Վարչությունը լիցենզավորված կազմակերպությանը պատվիրել և իրականացրել է 818880.89 քառ. մետր մակերեսով    շենք-շինությունների  և  48.478237  հա հողամասի չափագրում:

2017թ. 9 ամիսների ընթացքում գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովի կողմից Վարչության հաշվեկշիռ է ընդունվել 374 միավոր անշարժ գույք, որից՝

հանրակրթական դպրոցների և այլ ՊՈԱԿ-ների անշարժ գույքի ընդհանուր թիվը կազմել է 315 միավոր: Լուծարումից մնացած անշարժ գույքերի թիվը 39 է:

Հաշվետու շրջանում Վարչության հաշվեկշիռ է ընդունվել 24 փոխադրամիջոց, 5 այլ շարժական գույք: