Մուտք Էլ. փոստ

ՊԳԿ վարչության պետը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ

ՊԳԿ  վարչության  պետը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության  պետ Արման Սահակյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև ոլորտային  համագործակցության հարցեր, դիտարկել նոր ներդրումների ներգրավման հեռանկարն ու հնարավորությունները` մասնավորապես պետական անշարժ գույքի ոլորտում:  ՊԳԿ վարչության պետը հյուրին է ներկայացրել ոլորտում  իրականացվող պետական քաղաքականությունը,  ընթացիկ ծրագրերը: