Մուտք Էլ. փոստ

ՊԳԿՎ ներկայացուցիչները մասնակցել են գիտաժողովի

ՊԳԿՎ ներկայացուցիչները մասնակցել են գիտաժողովի

 

Սեպտեմբերի 13-ին Երևանում և Ստեփանակերտում կայացել է  Պետական գույքի կառավարման հաշվեկշռում գործող՝ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տարեկան՝ 8-րդ միջազգային գիտաժողովը՝ ՛՛Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ՛՛ խորագրով :

 Գիտաժողովին մասնակցել են նաև ՊԳԿՎ ներկայացուցիչներ, մասնակիցներին և հյուրերին ողջունել է ՊԳԿՎ պետի տեղակալ Անդրեյ Սիմոնյանը՝ մաղթելով  բեղմնավոր աշխատանք:

ՙՙՀաշվի առնելով ինստիտուտի առանցքային դերը, նրա նշանակությունը Հայաստանի բուժ-առողջարարական հարուստ ռեսուրսների ուսումնասիրման և դրանց ռացիոնալ օգտագործման առումով, մեր Վարչությունը ներկայումս փորձում է գտնել ներդրման  առավել օպտիմալ ուղիներ և մեխանիզմներ՝ ինստիտուտի արդիականացման և վերազինման նպատակով՚՚-ասել է պարոն Սիմոնյանը, փաստելով, որ  գիտաժողովի ուղղվածությունը և մասնակիցների նման ներկայացուցչական կազմը համոզիչ ապացույց են, որ բժշկական ռեաբիլիտացիայի բնագավառում զարգացման հետագա հաջողությունները ավելի ակնհայտ կդառնան միայն միացյալ ջանքերի և սերտ համագործակցության շնորհիվ:

          Հիշեցնենք, որ       Հայաստանի միակ բազմապրոֆիլ գիտա-գործնական բժշկական կենտրոնի գործունեության ավանդական ուղղություններից մեկը հանրապետության բնական բուժ-առողջարարական գործոնների ուսումնասիրությունն է կուրորտային և ռեկրեացիոն գոտիների մոնիթորինգը, բնական հանքային ջրերի որակի գնահատման պահանջների և չափանիշների, կանոնակարգերի մշակումը, ռացիոնալ օգտագործման կանխատեսումը և այլն: