Մուտք Էլ. փոստ

Թեժ գծի միջոցով տրված հարցադրումների վերաբերյալ

Թեժ գծի միջոցով  տրված հարցադրումների վերաբերյալ

/04.09.2017թ. – 08.09.2017թ./

                 

Քաղաքացի Լ. Ե-ն բողոքում էր, որ   Սևանի 104 հասցեում չի  գտել  ՀՀ ԿԱ պետական եկամուտների  կոմիտեի  օտարման ենթակա ավտոմեքենաները: Քաղաքացուն բացատրվել է, որ այդ տեղեկատվությունը ստանալու համար պետք է դիմի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե:

Քաղաքացիներ Ա. Մ-ն, Գ. Հ-ն հետաքրքրվում են աճուրդով օտարման ենթակա մեքենաներով: Քաղաքացիներին տրվել է կայքի www.spm.am հասցեն և բացատրվել է, թե որ բաժնում կարող է գտնել այդ տեղեկատվությունը:

Քաղաքացի Է. Թ-ն հետաքրքրվում էր «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի հասցեով և  հեռախոսահամարով: Քաղաքացուն տրվել է «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի հասցեն և պատասխանատուի հեռախոսահամարը, ինչպես նաև բացատրվել է, որ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար կարող էր օգտվել կայքի www.spm.am հասցեից:

Քաղաքացի Մ. Հ-ն հետաքրքրվում էր պետական գույքի աճուրդով  մասնավորեցման կարգով: Քաղաքացուն տրվել է կայքի www.spm.am հասցեն և բացատրվել է, թե որ բաժնում կարող է գտնել այդ տեղեկատվությունը:

Քաղաքացի Հ. Ց-ն հետաքրքրվում էր անհատույց օգտագործման  պայմանագրի կնքման  համար անհրաժեշտ փաստաթղթերով: Քաղաքացուն տրվել է պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման բաժնի պետ՝ Ա. Վարդազարյանի հեռախոսահամարը:

Քաղաքացիներ Գ. Ա-ն, Է. Հ-ն հետաքրքրվում էին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աճուրդով օտարման ենթակա ավտոմեքենաներով: Պարզաբանման համար, պետական գույքի տնօրինման ոլորտի պատասխանատու Ա. Գասպարյանին է փոխանցվել քաղաքացիների հեռախոսահամարները: