Մուտք Էլ. փոստ

Թեժ գծի միջոցով տրված հարցադրումների վերաբերյալ

Թեժ գծի միջոցով  տրված հարցադրումների վերաբերյալ

/28.08.2017թ. – 01.09.2017թ./

                 

Քաղաքացիներ Դ. Հ-ն, Ս. Հ-ն, Գ. Ա-ն հետաքրքրվում են աճուրդով օտարման ենթակա մեքենաներով, ինչպես նաև  օտարման ենթակա մեքենաների  աճուրդի կարգով: Քաղաքացիներին տրվել է կայքի www.spm.am հասցեն և բացատրվել է, թե որ բաժնում կարող են գտնել այդ տեղեկատվությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար տրվել է «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի պատասխանատուի հեռախոսահամարը: 

Քաղաքացի Ա. Մ-ն հետաքրքրվում է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի քանակով: Քաղաքացուն խորհուրդ է տրվել գրությամբ դիմել Վարչություն՝ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը  ստանալու համար:

Քաղաքացի Գ. Ա-ն  ցանկանում է տեսնել աճուրդով վարձակալությամբ տրվող Արշակունյաց 2ա հասցեում գտնվող մամուլի շենքի 2-րդ հարկի տարածքը: Քաղաքացուն տրվել է պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման բաժնի պետ՝ Ա. Վարդազարյանի հեռախոսահամարը: Քաղաքացու հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, հետաքրքրող տարածքը տեսնելու համար :

Քաղաքացի Գ. Դ-ն ցանկանում է տեսնել ՀՀ կառ. 20.07.17թ. թիվ 876-Ա որոշմամբ օտարման ենթական տարածքները:  Քաղաքացուն տրվել է պետական գույքի տնօրինման ոլորտի պատասխանատու Ա. Գասպարյանի հեռախոսահամարը:

Քաղաքացի Դ. Ե-ն դժգոհում էր, որ 21.04.17թ. թիվ 58-Ա հրամանով  աճուրդով օտարման ենթակա  մեքենան կայանատեղիում չէ: Պարզաբանման համար, պետական գույքի տնօրինման ոլորտի պատասխանատու Ա. Գասպարյանին է փոխանցվել քաղաքացու  հեռախոսահամարը: Ա.Գասպարյանի կողմից ճշտվել է, որ մեքենան կայանատեղիում է և քաղաքացին տեղեկացվել  է  այդ մասին:

Քաղաքացի Գ. Ա-ն ցանկանում էր մասնակցել  ՀՀ ԿԱ պետական եկամուտների ավտոմեքենաների  աճուրդին:   Քաղաքացուն տրվել է «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի պատասխանատուի հեռախոսահամարը: