Մուտք Էլ. փոստ

Թեժ գծի միջոցով տրված հարցադրումների վերաբերյալ

Թեժ գծի միջոցով  տրված հարցադրումների վերաբերյալ

/21.08.2017թ. - 25.08.2017թ./

       

«Հայավտոտրանս» ՓԲԸ-ի ներկայացուցիչը հետաքրքրվում էր անշարժ գույքի աճուրդով: Խորհուրդ է տրվել  հետաքրքրող հարցի պատասխանը ստանալու համար գրավոր դիմել :

Քաղաքացի Ա. Կ-ն (հետաքրքրվում էր Ընդերքաբանի «Մեղրաձորի տեղամաս» ՓԲԸ-ի գույքով: Քաղաքացուն տրվել է կայքի www.spm.am հասցեն և բացատրվել է, թե որ բաժնում կարող է գտնել այդ տեղեկատվությունը, պարբերաբար հետևելով կայքին: Լրացուցիչ տեղեկությունների համար տրվել է պետական  բաժնեմասի կառավարման վաչության հեռախոսահամարը:

Քաղաքացիներ Հ. Ս-ն, Ա. Ս-ն հետաքրքրվում են աճուրդով օտարման ենթակա մեքենաներով: Քաղաքացիներին տրվել է կայքի www.spm.am հասցեն և բացատրվել է, թե որ բաժնում կարող են գտնել այդ տեղեկատվությունը:  

Քաղաքացի Ա. Հ-ն հետաքրքրվում էր աճուրդով օտարման ենթակա ՀՀ ԿԱ պետական եկամուտների ավտոմեքենաներով: Քաղաքացուն բացատրվել է, որ մեքենաները գտնվում են Սևանի 104 հասցեում: Լրացուցիչ տեղեկությունների համար տրվել է նաև «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի պատասխանատուի և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսահամարները (10-44-32-43):

Քաղաքացի Ա. Գ-ն հետաքրքրվում էր աճուրդով օտարման ենթակա ՀՀ նախագահի աշխատակազմի ավտոմեքենաներով: Քաղաքացուն բացատրվել է, որ այդ տեղեկատվությունը կարող է գտնել պարբերաբար հետևելով կայքին՝  www.spm.am հասցեով: