Մուտք Էլ. փոստ

Թեժ գծի միջոցով տրված հարցադրումների վերաբերյալ

Թեժ գծի միջոցով  տրված հարցադրումների վերաբերյալ

/14.08.2017թ. - 18.08.2017թ./

       

Քաղաքացի Ս. Հ-ն հետաքրքրվում է աճուրդով օտարման ենթակա մեքենաներով: Քաղաքացուն տրվել է կայքի www.spm.am հասցեն և բացատրվել է, թե որ բաժնում կարող է գտնել այդ տեղեկատվությունը:

Քաղաքացի  Տ. Զ-ն ցանկանում էր մասնակցել ք. Երևան Իսակովի փող. թիվ 10  տարածքի վարձակալության աճուրդին: Քաղաքացուն տրվել է Ա.Դավթյանի՝ «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի պատասխանատուի հեռախոսահամարը: Ա. Դավթյանից   ճշտվել է, որ քաղաքացին հայտ է ներկայացրել:  

Քաղաքացի  Լ. Բ-ն ցանկանում է վաձակալել դպրոցից տարածք: Քաղաքացուն բացատրվել է, որ պետք է դիմի դպրոցի տնօրենին: Լրացուցիչ տեղեկությունների համար տրվել է  Պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման բաժնի հեռախոսահամարը (011-58-35-40): Լ.Խախամյանի կողմից բացատրվել է, որ դպրոցից տարածք վարձակալելու համար անհրաժեշտ է դիմել դպրոցի տնօրենին, այնուհետև մասնակցել  վարձակալության աճուրդին:

Քաղաքացի  Կ. Բ-ն հետաքրքրվում է ՀՀ նախագահի աշխատակազմի աճուրդով օտարման ենթակա մեքենաներով: Քաղաքացուն տրվել է կայքի www.spm.am հասցեն և բացատրվել է, թե որ բաժնում կարող է գտնել այդ տեղեկատվությունը, պարբերաբար հետևելով  կայքին: