Մուտք Էլ. փոստ

Թեժ գծի միջոցով տրված հարցադրումների վերաբերյալ

Թեժ գծի միջոցով  տրված հարցադրումների վերաբերյալ

/31.07.2017թ. - 04.08.2017թ./

      Քաղաքացի Ա.Մ  հետաքրքրվում էր Արտաշատի Այգեստան գյուղի հիվանդանոցի շենքի  վաճառքով: Քաղաքացուն Ալբերտ Գասպարյանի կողմից  բացատրվել է, որ Այգեստանի հիվանդանոցի շենքը չի հանդիսանում ՊԳԿ վարչությանն  ամրացված գույք:

     Քաղաքացի Ջ.Մ-ն հետաքրքրվում էր անձնական հարցով անձամբ գրված նամակի ընթացքով: Քաղաքացուն բացատրվել է, որ Թեժ գծով հարցադրումներին արձագանքվում է, եթե դրանք վերաբերում են ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության գործառույթներին:

     Քաղաքացի Տ.Պ-ն  հետաքրքրվում էր աճուրդի ներկայացված ավտոմեքենայով: Քաղաքացուն Անդրանիկ Դավթյանի կողմից    բացատրվել է, որ իր կողմից ընտրված մեքենային աճուրդը կայանալու է օգոստոսի 11-ին:

     Քաղաքացի Ս.Ո-ն հետաքրքրվում էր ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության կողմից գրասենյակային կահույքի գնումների  կարգով: Մերի Թադևոսյանը քաղաքացուն պարզաբանել  է, որ գրասենյակային կահույքի գնման կարգի մեթոդական օժանդակություն կարող է ստանալ ֆինանսների նախարարության համապատասխան բաժնից:

     Քաղաքացի Ա.Ա-ն  հետաքրքրվում էր ք. Երևան, Միկոյան հասցեում գտնվող «Օրբիտա» ՓԲԸ-ի պատկանելիությամբ: Քաղաքացուն խորհուրդ է տրվել գրությամբ դիմել ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն՝ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը գրավոր ստանալու համար: