Մուտք Էլ. փոստ

Թեժ գծի միջոցով տրված հարցադրումների վերաբերյալ

Թեժ գծի միջոցով  տրված հարցադրումների վերաբերյալ

/24.07.2017թ. - 28.07.2017թ./

    Քաղաքացի Տ.Մ ցանկանում էր տեսնել աճուրդով վարձակալությամբ տրվող Արշակունյաց 2ա հասցեում գտնվող տարածքները: Քաղաքացուն տրվել է պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման բաժնի պետ՝ Ա. Վարդազարյանի հեռախոսահամարը:

    Քաղաքացի Ա.Հ-ը բողոքում էր, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության մեքենաները աճուրդով օտարելուց հետո ցանկից չի հանվել: Քաղաքացուն բացատրվել է, որ համապատասխան մեքենաները աճուրդը կայանալուց միայն 10 օր հետո է հանվում ցանկից:

    Քաղաքացի Տ.Պ-ը ցանկանում էր տեսնել  աճուրդով օտարման ենթակա մեքենաները: Մեր կողմից քաղաքացուն տրվել է մեքենաների պահառության վայրի ք. Երևան, Մալաթիա Սեբաստիա, Հաղթանակի 2-րդ փող. 79 հասցեն, հեռախոսահամարը և բացատրվել  է, որ կայանատեղին բաց է երկուշաբթիից ուրբաթ օրերին ժամը 10:00-ից մինչև 18:00 և շաբաթ օրերին ժամը 09:00-ից մինչև 18:00: