Մուտք Էլ. փոստ

ՊԵԿ 16 ծառայողական մեքենաները վաճառվել են աճուրդով

ՊԵԿ 16 ծառայողական մեքենաները վաճառվել են աճուրդով

Պետական ծառայողների մեքենենարի աճուրդում վաճառվում է 16 ավտոմոբիլ` բոլորը Պետական եկամուտների կոմիտեի ծառայողական մեքենաներն են: Պետգույքի կառավարման վարչությունը նախապես կայքում հրապարակել էր վաճառքի հանված մեքենաների մասին բոլոր տվյալները, վիճակը, գնահատված արժեքն ու մեկնարկային գինը: 

4 տասնյակ քաղաքացիները հենց այդ հայտարարությամբ են եկել մասնակցելու աճուրդին: Նախապես կանխավճարները փոխանցել են, հետո մասնակցելու իրավունք ստացել: Եթե մեքենա չգնեն` կանխավճարը հետ կստանան: Վաճառքի դրված ավտոմեքենաները հիմնականում միջինը 10 տարվա հնության են: Սակարկության ընթացքում` դրանցից մեկը` 200 հազար դրամանոց մեկնարկային արժեքով ՎԱԶ 21074-ը վաճառվեց 600 հազար դրամով: 

Պետական ծառայողական մեքենաները օպտիմալացվում են Կառավարության որոշմամբ: Միայն անցած տարի 440-ից ավելի տրանսպորտային միջոց է հանձնվել պետգույքի կառավարման վարչություն` վաճառքի: 

Աճուրդի մասնակիցները թեժ պայքարում են տեսաձայնագրող սարքերի հսկողությամբ, սակայն կա պայման: Հաղթող ճանաչված քաղաքացին պարտավոր է իր գնած գույքի դիմաց վճարել օրենքով սահմանված ժամկետում, հակառակ դեպքում գույքը դարձյալ կհանվի աճուրդի և այդ քաղաքացին այլևս իրավունք չի ունենա մասնակցելու նոր աճուրդին: Պետգույքի կառավարման վարչությունը նախատեսում է հաջորդ տարի աճուրդն անցկացնել նաև օնլայն: