Մուտք Էլ. փոստ

Պետական գույքի կառավարման վարչությունն ու ՀԱԷԿ տնօրինությունը փորձում են ատոմակայանի առողջացման ծրագրեր գտնել

Պետական գույքի կառավարման վարչությունն ու ՀԱԷԿ տնօրինությունը փորձում են ատոմակայանի առողջացման ծրագրեր գտնել

Պետական գույքի կառավարման վարչությունն ուսումնասիրել է պետական բաժնեմասով ընկերություններում անցկացված ֆինանսատնտեսական մոնիտորինգը, արձանագրել այդ կազմակերպությունների իրական վիճակը, վերլուծել դրանց վատթարացման պատճառները: Պարզվել է, որ օրինակ` ՀԱԷԿ-ում տարվա ընթացքում մի քանի անգամ նորոգման, լիցքավորման աշխատանքներ են տարվում. ատոմակայանն այդ ընթացքում չի աշխատում, և ընկերության շահույթը նվազում է:

Պետական գույքի կառավարման վարչությունն ու ՀԱԷԿ տնօրինությունը փորձում են ատոմակայանի առողջացման ծրագրեր գտնել: Տնօրենը հայտնեց, որ դրական տեղաշարժ նկատվում է ընկերությունում`. այս տարվա ընթացքում Ատոմակայանի ֆինանսական վիճակը կկայունանա, եվ ՀԱԷԿ-ը շահույթով կաշխատի:

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հայտնեց, որ պետական մասնակցությամբ 182 առևտրային կազմակերպությունների երկու տարվա ֆինանսատնտեսական վերլուծության արդյունքների վերլուծությամբ պարզվել է, որ կազմակերպությունների մեծ մասի շահութաբերության ցուցանիշը ցածր է և կազմում է` մոտ 1 %: Կազմակերպությունների շահույթի մակարդակը պետք է հավասարվի 6%-ի, այդ դեպքում դրանց շահույթի մակարդակը կավելանա մոտ 8 անգամ:

Հաշվի առնելով ստեղծված վիճակը, Պետական գույքի կառավարման վարչությունն առաջարկել է բարձրացնել առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության արդյունավետությունը, տնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների հսկողության գործում արմատական փոփոխություններ կատարել: Ընկերությունների նկատմամբ կկիրառվեն և պատասխանատվության, և խրախուսման միջոցներ: