Մուտք Էլ. փոստ

Պետական անշարժ ու շարժական գույքի տնօրինումը և օգտագործումը

           Պետական անշարժ ու շարժական գույքի տնօրինումը և օգտագործումը

2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Պետական գույքի կառավարման վարչության կողմից մշակվել և շրջանառության է դրվել պետական գույքի տնօրինման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման 35 նախագիծ, որից 24-ը ընդունվել է, 7-ը ներկայացվել է գործադիրի քննարկմանը, 3-ը շրջանառության մեջ է, 1-ը հանվել է: Ընդունված որոշումների համաձայն, 3 կազմակերպություն ստանձնել է ընդամենը 277մլն 595հազ. դրամի պարտավորություն, իսկ ըստ շրջանառվող նախագծերի, 3 կազմակերպություն ստանձնել է ընդամենը՝ 950մլն. դրամի պարտավորություն: Շրջանառության մեջ գտնվող <<Գույքի փոխանակության թույլտվություն տալու և գույք ամրացնելու մասին>> ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում  է  իրականացնել  առնվազն 50մլն դրամի ներդրումային պարտավորություն:

Պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի՝ աճուրդով վարձակալության տրամադրման նպատակով Վարչություն է ներկայացվել 84 հայտ, որոնց հիման վրա կազմակերպված աճուրդներից 61-ը կայացել է, 11-ն ընթացքում է, 1 հայտ մերժվել է, 3 աճուրդ չի կայացել, իսկ 8-ը Վարչությունում է: ՊՈԱԿ-ներին ամրացված գույքի՝ աճուրդով վարձակալության տրամադրման նպատակով հաշվետու ժամանակահատվածում կայացած աճուրդների արդյունքում ՊՈԱԿ-ների բյուջե տարեկան կմուտքագրվի 87մլն 467 հազ. դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում 112 միավոր անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է պետության սեփականության իրավունքի պետական գրանցում:

Հաշվետու ժամանակահատվածում <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքով պահանջվող  շենք-շինությունների հատակագծերի կազմման նպատակով Վարչությունը լիցենզավորված կազմակերպությանը պատվիրել և իրականացրել է 63765.29 քառ. մետր մակերեսով    շենք-շինությունների  և  36.50345  հա հողամասի չափագրում:

2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Վարչությունում ստեղծված գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովի կողմից Վարչության հաշվեկշիռ է ընդունվել 283 միավոր անշարժ գույք, որից՝

-հանրակրթական դպրոցների և այլ ՊՈԱԿ-ների անշարժ գույքի ընդհանուր թիվը կազմել է 183, որից 9-ը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, 15-ը` ՀՀ մարզպետարանների, 159-ը` այլ ՊՈԱԿ-ների գույք է:

-լուծարումից մնացած՝ 39,

-այլ տիպի` 61 անշարժ գույք, որից 2-ը՝ հողամաս,

2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Վարչության հաշվեկշիռ է ընդունվել 14 տրանսպորտային միջոց, 11 այլ շարժական գույք:

Հաշվետու ժամանակահատվածում Վարչության հաշվեկշռից հանվել է 23 անշարժ գույք, 21 բնակարան: