Մուտք Էլ. փոստ

Կազմակերպությունների լուծարման գործընթացը Պետական գույքի կառավարման վարչությունում

Կազմակերպությունների լուծարման գործընթացը Պետական գույքի կառավարման վարչությունում

2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ կառավարության կողմից 17 կազմակերպության լուծարման որոշում է կայացվել: Պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով ստեղծվել են 21 կազմակերպության լուծարման հանձնաժողովներ, որոնք  հաշվետու ժամանակաշրջանում 14-ի լուծարումն ավարտել են: Հուլիսի մեկի դրությամբ ընթացիկ և նախորդ շրջանից լուծարման գործընթացում է 30 կազմակերպություն:

Հաշվետու ժամանակահատվածում լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 123մլն 452 հազար դրամ կրեդիտորական պարտք, որից՝ ՀՀ պետական բյուջե` 25մլն 204 հազար դրամ, համայնքային բյուջե՝ 341 հազար դրամ,աշխատավարձի գծով` 78մլն 39 հազար դրամ և այլ կրեդիտորական պարտք` շուրջ 20 մլն դրամ:

Լուծարումից հետո մնացած դրամական միջոցներից 5.5մլն դրամը փոխանցվել է ՀՀ պետական բյուջեի <<Լուծարվող պետական փակ բաժնետիրական ընկերությունների հաշվարկային հաշիվներում մնացած դրամական միջոցների հավաքագրում>> եկամտային հաշվին, 13մլն 197 հազար դրամը՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ՝ որպես կամավոր գույքային ներդրում, փոխանցվել է <<Նորք>> սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին:

Պետական կառավարման մարմինները ներկայացրել են իրենց կողմից լուծարվող կազմակերպությունների մասին տվյալներ, համաձայն որոնց, լուծարման գործընթացում են  առևտրային 4 և պետական ոչ առևտրային  2 կազմակեպություն: Ամփոփվել են ներկայացված տվյալները, վերլուծվել լուծարման գործընթացում առկա խնդիրները, անհրաժեշտության դեպքում տրամադրվել է նաև խորհրդատվություն: Ամփոփ հաշվետվությունը ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

Հաշվետու ժամանակահատվածում լուծարվող կազմակերպություններից 1 ՊՈԱԿ-ի լուծարման գործընթացն ավարտվել է, իսկ 1 ընկերություն սնանկ է ճանաչվել: 

Պետական կառավարման մարմինների տրամադրած տեղեկատվության համաձայն, հաշվառվել է  գործունեություն չծավալող պետական մասնակցությամբ 13 առևտրային կազմակերպություն, որից  միայն 1 կազմակերպության՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության <<Նոր-Նորքի ուսանողական ավան>> ՓԲԸ-ի համար է ներկայացվել լուծարման առաջարկ:

ՀՀ Արագածոտնի մարզպետարանը տեղեկացրել է, որ <<Կանթեղ>> շաբաթաթերթ ՓԲԸ-ն 2017թ-ի դրությամբ բարելավել է ֆինանսատնտեսական ցուցանիշները և արդյունքում աշխատում է շահույթով:

Մնացած 11-ը կամ ընդգրկված են մասնավորեցման ցանկերում, կամ նման առաջարկ կա: