Մուտք Էլ. փոստ

Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարումը

Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարումը

2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ  Վարչության ենթակայությամբ առկա է 25 ընկերություն, որից 14-ը՝ 100% պետական մասնակցությամբ, 4-ը՝ 50%-ից ավելի, իսկ 7-ը՝ 50%-ից պակաս պետական բաժնեմասով:

Հաշվետու ժամանակահատվածում ընկերություններում կանոնադրության փոփոխություն է կատարվել, անշարժ գույքի գնահատում և չափագրում է իրականացվել,  տնօրենների խորհրդի 2 նիստ է հրավիրվել, տարեկան և արտահերթ 20 ժողով  գումարվել և այլ աշխատանքներ են իրականացվել:

2016թ-ի տարեկան արդյունքների հիման վրա իրականացվել է պետական կառավարման մարմինների ենթակայության՝ 207 առևտրային կազմակերպություններից 189-ի գործունեության ֆինանսատնտեսական վերլուծություն, արդյունքում կազմված ամփոփ տեղեկանքները սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ վարչապետին և ՀՀ ֆինանսների նախարարություն: 

Այն առևտրային կազմակերպությունների մասով, որոնց զուտ ակտիվները հաշվետու տարում բացասական մեծություններ են կամ կուտակած վնասները նախորդ տարվա համեմատ կազմել են 50%-ից ավելի, գրություններ են ներկայացվել պետական կառավարման մարմիններին՝ հետագա գործունեության վերաբերյալ հստակ առաջարկություններով, ինչպես նաև շահույթով աշխատելու պարագայում՝ նախորդ տարվա համեմատ կուտակված վնասի աճի վերաբերյալ պարզաբանումների համար: Պետական կառավարման մարմինների առաջարկներն ու պարզաբանումներն գտնվում են ամփոփման փուլում:

ՀՀ վարչապետի հանձնարարականներով նախորդ ամիսներին գրություններ էին հղվել պետական կառավարման մարմիններին՝ իրենց ենթակայության առևտրային կազմակերպությունների գործարար ծրագրերի տրամադրման համար: Ստացված ծրագրերն ուսումնասիրվել են,  2013-15թթ տարեկան տվյալների հիման վրա իրականացված դիտարկումների և վերլուծության ամփոփ տեղեկանքը ներկայացվել է ՀՀ վարչապետի քննարկմանը, պետական կառավարման մարմինների տրամադրած առաջարկները, տնօրենների գնահատման չափորոշիչները ուսումնասիրվել, ամփոփվել են:

Հաշվետու ժամանակահատվածում ամփոփվել է նաև այս ուղղությամբ մարզպետների կատարած աշխատանքների գնահատման տեղեկանքը: