Թեժ գծի միջոցով տրված հարցադրումների վերաբերյալ

Թեժ գծի միջոցով  տրված հարցադրումների վերաբերյալ

/12.06.2017թ. - 16.06.2017թ./

       

Քաղաքացիներ Հ. Փ-ն, Ա. Գ-ն, Ա. Ա-ն, Ս. Ե-ն ցանկանում են աճուրդով մեքենա գնել և հետաքրքրվում են աճուրդի անցկացման կարգով: Քաղաքացիներին տրվել է կայքի www.spm.am հասցեն և բացատրվել է, թե որ բաժնում կարող են գտնել այդ տեղեկատվությունը: Տրվել է նաև «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի հեռախոսահամարը:

Քաղաքացի  Հ. Գ-ն  հետաքրքրվում էր «ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճքի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող տրանսպորտային միջոցների աճուրդով: Քաղաքացուն տրվել է  կայքի www.spm.am հասցեն, ինչպես նաև «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի հեռախոսահամարը:     

Քաղաքացի Գ. Հ-ն հետաքրքրվում էր Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի տարածքից  վարձակալությամբ տարածք տրամադրելու կարգով: Տրվել է պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման բաժնի պետի հեռախոսահամարը:

Քաղաքացի Գ. Բ-ն հետաքրքրվում էր վաճառքի ենթակա գույքի ցանկով: Քաղաքացուն տրվել է կայքի www.spm.am հասցեն և բացատրվել է, թե որ բաժնում կարող է գտնել այդ տեղեկատվությունը: