Թեժ գծի միջոցով տրված հարցադրումների վերաբերյալ

Թեժ գծի միջոցով  տրված հարցադրումների վերաբերյալ

/05.06.2017թ.-09.06.2017թ./

      

Քաղաքացիներ Ա Ա-ն, Ա. Մ-ն, Ա. Ս-ն, Զ. Բ-ն, Ս. Հ-ն ցանկանում են աճուրդով մեքենա գնել և հետաքրքրվում են աճուրդի անցկացման կարգով: Քաղաքացիներին տրվել է կայքի www.spm.am հասցեն և բացատրվել է, թե որ բաժնում կարող են գտնել այդ տեղեկատվությունը:

Քաղաքացի Խ. Խ-ն  հետաքրքրվում էր օտարման ենթակա «Նիսսան Պատրուլ» մեքենայով, որը կայանատեղիում չէր հայտնաբերվել: Տրվել է պետական գույքի տնօրինման ոլորտի պատասխանատու՝ Ալբերտ Գասպարյանի հեռախոսահամարը: Պատասխանատուն պարզաբանել է, որ մեքենան գտնվում է  Ք. Երևան Բաղրամյան 19 հասցեում:          

Քաղաքացի Վ. Ա-ն  հետաքրքրվում էր իր կողմից ընտրված  տրանսպորտային միջոցի գտնվելու վայրով:  Տրվել է պետական գույքի տնօրինման ոլորտի պատասխանատու՝ Ալբերտ Գասպարյանի հեռախոսահամարը: Պատասխանատուն պարզաբանել է, որ անհրաժեշտ է դիմել   «ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճքի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին, քանի որ տրանսպորտային միջոցը ՊՈԱԿԻ ենթակայությանն է:

Քաղաքացի  Տ. Ն-ն  հետաքրքրվում է  Երևանի ոսկերչական գործարանի մասնավորեցման հետ կապված հարցերով: Քաղաքացուն տրվել է պետական բաժնեմասի կառավարման վարչության պատասխանատու՝ Արամ Հարությունյանի հեռախոսահամարը: