Թեժ գծի միջոցով տրված հարցադրումների վերաբերյալ

Թեժ գծի միջոցով  տրված հարցադրումների վերաբերյալ

/29.05.2017թ.-02.06.2017թ./

       

Քաղաքացի  Ա. Մ-ն  /«Կապիտալ Լոկուս» ընկերություն/  հետաքրքրվում է պետական բաժնեմաս ունեցող  մասնավորեցվող ընկերություններով: Քաղաքացուն տրվել է կայքի www.spm.am հասցեն և պետական բաժնեմասի կառավարման պատասխանատու՝  Արամ Հարությունյանի հեռախոսահամարը:

Քաղաքացի  Մ. Գ-ն  ցանկանում է մեքենա գնել և հետաքրքրվում է աճուրդի անցկացման կարգով: Քաղաքացուն տրվել է կայքի www.spm.am հասցեն և բացատրվել է, թե որ բաժնում կարող է գտնել այդ տեղեկատվությունը:

Քաղաքացի  Վ. Բ-ն  հետաքրքրվում է  մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերություններով: Քաղաքացուն բացատրվել է, որ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է  դիմում գրել:

Քաղաքացի  Գ. Շ-ն  հետաքրքրվում է պետական գույքի վաճառքի հետ կապված հարցերով: Քաղաքացուն բացատրվել է, որ անհրաժեշտ է հետևել www.spm.am կայքին:

Քաղաքացի  Կ. Ս-ն հետաքրքրվում է պետական սեփականություն հանդիսացող արտադրական տարածքների վարձակալության հետ կապված հարցերով: Քաղաքացուն տրվել է www.spm.am կայքի հասցեն, բացատրվել է, որ անհրաժեշտ է հետևել կայքին:

Քաղաքացի  Ա. Գ-ն  /«Սալսա Դիվելոփմենթ»  ՓԲԸ/  ցանկանում է էլ.նամակ ուղարկել: Քաղաքացուն տրվել է վարչության  էլ.  փոստի հասցեն: Նամակը մուտքագրվել Մ-09/4940-17 համարով: