Թեժ գծի միջոցով տրված հարցադրումների վերաբերյալ

Թեժ գծի միջոցով  տրված հարցադրումների վերաբերյալ

/22.05.2017թ.-26.05.2017թ./

       

Քաղաքացի Ս. Ե-ն, Վ. Ա-ն, Հ. Ի-ն  ցանկանում են աճուրդով մեքենա գնել և հետաքրքրվում են աճուրդի անցկացման կարգով: Քաղաքացիներին տրվել է կայքի www.spm.am հասցեն և բացատրվել է, թե որ բաժնում կարող են գտնել այդ տեղեկատվությունը:

Քաղաքացի Օ. Մ-ն, Ս. Կ-ն, Ս. Ե-ն  հետաքրքրվում են Ա.Սահակյանի մոտ կատարվող քաղաքացիների ընդունելության կարգով: Քաղաքացիներին բացատրվել է ընդունելության անցկացման կարգի մասին:

Քաղաքացի Տ. Ա-ն հետաքրքրվում է ՀՀ ոստիկանության ավտոմեքենաներով: Քաղաքացուն  տրվել է կայքի www.spm.am հասցեն և բացատրվել է, որ տեղեկատվություն ստանալու համար պետք է հետևել կայքին:

Քաղաքացի Ս. Մ-ն հետաքրքրվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ավտոմեքենաներով: Քաղաքացուն  տրվել է կայքի www.spm.am հասցեն և բացատրվել է, որ տեղեկատվություն ստանալու համար պետք է հետևել կայքին: