Մուտք Էլ. փոստ

Պետական գույքի կառավարման վարչությունը սիրով միացել է համապետական շաբաթօրյակին

Պետական գույքի կառավարման վարչությունը սիրով միացել է համապետական շաբաթօրյակին

Այսօր, մայիսի 27-ին, Պետական  գույքի կառավարման  վարչության աշխատակազմը, ինչպես նաև վարչության ենթակայության ՊՈԱԿ-ների աշխատակիցները, մասնակցել են համապետական շաբաթօրյակին, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում: Ինչպես հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, խնդիր է դրվել մեր երկիրն իր մաքրությամբ ու կանաչապատման մշակույթով օրինակելի դարձնել: Եվ այս պարագայում կարևորվել է յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը շաբաթօրյակին,  յուրաքանչյուրի հոգածությունը  սեփական բնակավայրի, փողոցի, բակի և ընդհանրապես շրջակա միջավայրի հանդեպ: Վարչության, ՊՈԱԿ-ների աշխատակիցները կարգի են բերել իրենց զբաղեցրած վարչական  շենքերի բակերը,  շրջակայքը, մաքրել կենցաղային աղբից: Առանձնահատուկ ուշադրության բաժին է հասել նաև սենյակային բույսերին, ավելացել են  նորերը: