Մուտք Էլ. փոստ

Մարզերում մեկնարկում են ՊԳԿՎ ներդրումային նոր ծրագրերը

Մարզերում մեկնարկում են ՊԳԿՎ ներդրումային նոր ծրագրերը

 

Պետական գույքի կառավարման վարչությունում ամփոփվել են տարվա առաջին եռամսյակի գործունեության արդյունքները, ի գիտություն ընդունվել՝ ծրագրերի հետագա  ընթացքը պատշաճ ապահովելու համար: Առանձին քննարկվել են  ներդրումային ծրագրերը, պայմանագրային պարտավորությունների կատարման վիճակը, որոշ ծրագրերի հապաղման  պատճառները.  հատկապես այս խնդիրները վարչության պետ Արման Սահակյանի մշտական տեսադաշտում են:

Ըստ եռամսյակային տվյալների, պետական գույքի օտարման և մասնավորեցման պայմանագրերով 2017 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ներդրումային պարտավորություններ են ստանձնել 5 գնորդ, որոնցից 3-ը՝ 780 000 ՀՀ դրամի չափով, մեկ գնորդ ստանձնել է՝  2 293 400 եվրոյին համարժեք, մյուսը՝ 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրումային պարտավորություն:

Հատկանշական է, որ առավել խոշոր ծրագրերն  իրականացվում են մարզերում, մասնավորապես Շիրակում, որտեղ տարվա  համար ծրագրված է շուրջ 3 մլն դոլարի ներդրում: Մասնավորապես,  խոսքը «Սասստեքս» ընկերության  մասին է, որը Գյումրիում տեքստիլի արտադրություն հիմնելու նպատակով առաջին կիսամյակում շենքի շինարարությունն է սկսել,   ՊԳԿ վարչություն է ներկայացրել կատարված ներդրումների վերաբերյալ փաստաթղթերը, որոնք ուսումնասիրության փուլում են:

«Ագրոհոլդինգ Արմենիա»  ՍՊԸ-ն առաջին եռամսյակում 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ է նախատեսել Կոտայքի մարզի Եղվարդի տարածաշրջանում. շենքի հիմնանորոգումից հետո կստեղծվի 20 նոր  աշխատատեղ: Իսկ չորրորդ եռամսյակում 96 մլն դրամի ներդրում կիրականացվի Գյումրիում՝  Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից:

Լոռու մարզում ևս երկու ներդրումային ծրագիր է մեկնարկում` Սանահին համայնքում, Ալավերդիում:

Երկրորդ կիսամյակից սկսած` պետական գույքի կառավարման ոլորտի ներդրումային նոր ծրագրեր կմեկնարկեն նաև Արագածոտնում՝ շուրջ 269 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամի, Տավուշում՝ 411 հազ. դոլարի, Արարատում, Սյունիքում, որոնց իրականացմանը կհետևեն  նոր աշխատատեղերի ստեղծումը:

2017թ. առաջին եռամսյակում անհատույց օգտագործման պայմանագրերով պարտավորությունները կատարվել են 3 գնորդների կողմից: Խոսքն արդյունավետ գործող՝ Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցի, Ագրոբիզնեսի և գյուղզարգացման կենտրոնի, ինչպես նաև «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի գործունեության մասին է:

Նվիրաբերության պայմանագրերով այլ տիպի պարտավորություններ են ստանձնել 2 գնորդ, որոնք ևս կատարված են:

Ժամկետից շուտ վարձակալության պայմանագրով 1 գնորդի կողմից 80 մլն ՀՀ դրամի փոխարեն կատարվել է 85մլն 500 հազ. ՀՀ դրամի՝ գործարար ծրագրով նախատեսված պարտավորությունը:

Նախորդ տարիներից՝ օտարման 1 պայմանագրով 1մլն ՀՀ դրամի փոխարեն կատարվել է 1մլն 368 հազ. ՀՀ դրամի ներդրում, պայմանագրով նախատեսված 20 աշխատատեղի փոխարեն ստեղծվել է 24-ը:

Շարունակվում է նաև Դվին հյուրանոցային համալիրի ներդրումային ծրագիրը: Այն իրականացնող «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությունն արդեն իսկ 2016թ.կատարված 2 500 000 ԱՄՆ դոլարի պարտավորության  կատարման վերաբերյալ  փաստաթղթեր է ներկայացրել, որոնք ուսումնասիրման փուլում են:

Ստանձնած պարտավորությունների կատարման մեջ թերացած ներդրողների նկատմամբ տույժեր են հաշվարկվել: