Մուտք Էլ. փոստ

ՊԳԿՎ գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովը 2016-ին ծանրաբեռնված է գործել

ՊԳԿՎ գույքի  հանձնման-ընդունման հանձնաժողովը 2016-ին ծանրաբեռնված է գործել

 

Պետական գույքի կառավարման վարչությունում 2011թվականից գործում է Գույքի  հանձնման-ընդունման մշտական հանձնաժողովը, որը շարժական և անշարժ գույքի ուսումնասիրման, տեղազննման ծավալուն աշխատանք է իրականացնում: Մասնավորապես,  պետական կառավարման մյուս մարմինների հետ համատեղ նաև ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած թերությունների, սեփականության վկայականներում  առկա անճշտությունների վերացման աշխատանքներ են կատարվում, ինչից հետո գույքն ընդունվում է Վարչության տնօրինությանը կամ    հանձնվում պետական այլ մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց: Հանձնաժողովի 10 անդամներն այս աշխատանքներն իրականացնում են ոչ միայն մայրաքաղաքում, այլև հաճախ նաև մարզեր  են գործուղվում:

2016թ. ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները հաշվառել և ՊԳԿՎ հաշվեկշիռ են ընդունել 469   միավոր շենք և շինություն, որից 402-ը՝ հանրակրթական դպրոցների, կրթահամալիրների և այլ ՊՈԱԿ-ների անշարժ գույք,  ինչպես նաև՝ 17 բնակարան, 45 տարածք և 5 հողամաս: Իրականացված կարևորագույն աշխատանքներից է նաև գյուղական ամբուլատորիաների վերակազմակերպումից հետ առանձնացված անշարժ գույքի ընդունումը Վարչության տնօրինություն:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 26-ի թիվ 346-Ն որոշմամբ սահմանվել է, որ պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ՊՈԱԿ-ներին/, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքերն ու շինությունները (տարածքները) պետք է հանձնվեն  Պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը և այս գործընթացը ևս մեծ ակտիվություն է ստացել վերջին տարիներին:

2016թ. Վարչության տնօրինությանն է ընդունվել նաև 3716 միավոր շարժական գույք, որից 467-ը տրանսպորտային միջոցներ են՝ ՀՀ գործադիր տարբեր մարմիններից: Խոսքը հիմնականում օպտիմալացված ծառայողական ավտոմեքենաների մասին է, իսկ 3249 միավոր շարժական գույքի զգալի մասը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրինն է:

2016թ. վարչության հաշվեկշռից հանվել է 226 միավոր անշարժ գույք, որից՝ 101 բնակարաններ նվիրաբերվել են բնակիչներին: Վարչության հաշվեկշռից հանված 1142 շարժական գույքից 167-ը աճուրդներով օտարված տրանսպորտային միջոցներ են, 975-ը՝ այլ շարժական գույք: Նույն ժամանակահատվածում հաշվեկշռից հանվել է 249 միավոր՝ լուծարումից հետո մնացած գույք: 

2017թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ Արարատի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի մարզպետարանների ենթակայության հանրակրթական դպրոցների 20 միավոր անշարժ գույք արդեն իսկ ընդունվել է Վարչության կողմից,  ևս 40 միավոր էլ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայության «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ից:

ՀՀ կառավարության տարբեր որոշումներով  Վարչության տնօրինությանն է ընդունվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության  «Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ» և «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ների 26 միավոր անշարժ գույքը, ՀՀ Տավուշի մարզի գյուղական համայնքի 3 գյուղական ամբուլատորիաների վերակազմակերպման

արդյունքում ստեղծված ՊՈԱԿ-ների 6 միավոր գույքը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից ընդունվել և Երևանի քաղաքապետարանին է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ամրացված պետական սեփականություն հանդիսացող հողամաս՝  հետագայում նոր աղբավայր նախագծելու, կառուցելու և շահագործելու նպատակով:

2017թ. 2 ամիսների ընթացքում վարչության տնօրինությանն է ընդունվել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանն ամրացված՝ 1 և ՀՀ առողջապահության նախարարությանն ամրացված 11 տրանսպորտային միջոց: Այս ժամանակահատվածում Վարչության հաշվեկշռից հանվել է 2 միավոր անշարժ գույք, 1 հողամաս և աճուրդով վաճառված 148 տրանսպորտային միջոց: