Մուտք Էլ. փոստ

Պետական գույքի կառավարման վարչությունում միայն 2017-ին մեկնարկում է ներդրումային 27 ծրագիր

Պետական գույքի  կառավարման վարչությունում միայն 2017-ին մեկնարկում է ներդրումային 27 ծրագիր

 

Պետական  գույքի կառավարման  վարչությունում պետական և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցություն է իրականացվում, ինչի շնորհիվ  վերջին տարիներին հաջողությամբ տասնյակ ներդրումային ծրագրեր են իրականացվում:

Վարչության կողմից մասնավոր հատվածին  տարբեր՝ վաճառքի, վարձակալության, նվիրաբերության կամ անհատույց օգտագործման եղանակներով տարածքներ են հատկացվում, որոնք ներդրումային ծրագրերի համար մեկնարկային պայմաններ են ստեղծում: Իսկ իրականացվող ծրագրերի ներդրումային պարտավորությունների նկատմամբ պատշաճ վերահսկողությունը հնարավորություն է տալիս բարձրացնել դրանց արդյունավետությունը:

Նոր մեկնարկող ծրագրերի հետ  շարունակվում են նաև ընթացիկ տասնյակ ծրագրերը` մասնավորեցման,  օտարման և այլ  պայմանագրերով` ոլորտի  ներուժը լիարժեք օգտագործելու և ներդրումային ծրագրերը խթանելու նպատակով:

2017-ին մասնավոր հատվածի հետ գործակցության արդյունքում միայն օտարման և մասնավորեցման պայմանագրերով մեկնարկել են 16 նոր ծրագրեր, որոնք  իրականացվելու են արտադրական, կրթական, սոցիալական, մարզական ճյուղերում, ձեռնարկատիրական  ու բարեգործական  նպատակներով:

Նոր գնորդներից 12-ի կողմից՝ 50 մլն 470հազ. ՀՀ դրամի չափով, 3-ը ստանձնել են 18 000 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որոնցից ամենախոշորը շարունակում է մնալ Դվին հյուրանոցի ներդրումային ծրագիրը /«Սի-Սի-Ջի կոմունիկացիոն խումբ» ընկերություն, որը մինչ օրս կատարել է՝  15 096 304 ԱՄՆ դոլարի ներդրում/: Համառոտ ներկայացնենք ևս  մի քանի ծրագրեր.

Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերությունը ներդրումային  պարտավորությունները կատարելու արդյունքում  Շիրակի մարզում կստեղծի  նոր աշխատատեղեր և կնպաստի մարզում  գործազրկության նվազմանը: 

«Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը ձեռք է բերել նոր օֆտալմոլոգիական սարքավորումներ,  ինչը թույլ կտա բարելավված առողջապահական  ծառայություններ մատուցել:

1 այլ գնորդ ստանձնել է 2 293 400 եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրում, ինչը հնարավորություն կտա Գյումրի քաղաքում տեքստիլ արտադրություն գործարկել և նոր աշխատատեղեր ստեղծել, նպաստել տարածաշրջանի զարգացմանը:

«Հրազդան» կինոթատրոնի գնորդը Հրազդան քաղաքում նպաստում է մշակութային կյանքի աշխուժացմանը:

«Վաբա» ընկերությունը  ներդրումների արդյունքում  Լոռու մարզի Դարպաս համայնքում նոր աշխատատեղեր կստեղծի բնակչության համար:

Իսկ տարածքների  անհատույց օգտագործման պայմանագրերով 2017 թվականին պարտավորություններ են ստանձնել 29 գնորդ, որից 7 գնորդ 196 մլն 335հազ. ՀՀ դրամի ներդրումային պարտավորություններ ունի, 22 գնորդ կրթական, մշակութային ու մարզական նշանակության պարտավորություններ  է  ստանձնել գործարար ծրագրերով:

Մասնավորապես. «Ֆեմիդա» ՀԿ-ն նպաստում է իրավական լրագրության զարգացմանը,

«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ն աջակցում է Վիքի տեխնոլոգիաների ներդրմանը և տարածմանը Հայաստանում,

«Սատար» ՀԿ-ն նպաստում է սոցիալապես անապահով խմբերի առողջապահական և առողջ ապրելակերպի խնդիրների լուծմանը,

 «Հայ Ասպետ» ՀԿ-ն նպաստում է հայագիտական գիտելիքների ձեռքբերմանը,

«Հայկական կարմիր խաչ» ընկերությունը նպաստում է սոցիալ-առողջապահական ոլորտներում հանրության իրազեկվածության բարձրացմանը:

2017թ. նվիրաբերության պայմանագրերով 4  գնորդ 271մլն 870հազ. ՀՀ դրամի պարտավորություններ են ստանձնել:  Մասնավորապես, Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում կիրականացվեն  նոր ներդրումներ, Արագածոտնի մարզի Աղձք գյուղում մանկապարտեզ կկառուցվի, Գյումրի քաղաքում կրթական-մշակութային կենտրոն կստեղծվի: Մասնավոր հատվածի հետ նոր ներդրումներ ներգրավելու նպատակով  բանակցային աշխատանքները շարունակվում են:

Այսպիսով,  2017թ. մասնավորեցմանօտարման, անհատույց օգտագործման, նվիրաբերության պայմանագրերով ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի  շուրջ 518 մլն 700 հազար ՀՀ դրամ, 18 մլն ԱՄՆ դոլար և 2մլն 300 հազ. եվրո: