Մուտք Էլ. փոստ

Երևանի ոսկերչական գործարանը նոր տնօրեն ունի

Երևանի ոսկերչական գործարանը  նոր տնօրեն ունի

 

 

Պետական գույքի կառավարման վարչությունում 2017թ փետրվարի 17-ին ժամը 10:00 Երևանի ոսկերչական գործարան  ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նիստ է գումարվել հետևյալ օրակարգով՝

1. Գլխավոր տնօրենին զբաղեցրած պաշտոնից ազատելու հարց

2. Նոր տնօրենի նշանակման հարց:

Խորհրդի նիստում որոշում է ընդունվել

 1. տնօրենին` Գագիկ Կաֆյանին ազատել զբաղեցրած պաշտոնից,

2.Անդրանիկ Ադամյանին 1 տարի ժամկետով նշանակել ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Միաժամանակ նորանշանակ տնօրենին հանձնարարվել է 15-օրյա ժամկետում իրականացնել ընկերության փաստաթղթերի և գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ և ներկայացնել ընկերության գործարար ծրագիր: