Նորություններ

13.02.2017թ.
Փետրվարի 6-ից 10-ը պետական գույքի կառավարման վարչության թեժ գծին ու պատասխանատուներին ուղղված հարցադրումների հիմնական ուղղություններն անփոփոխ են մնացել: Աշխատանքային հինգ օրվա ընթացքում ստացվել է 15 հեռախոսազանգ, որոնք առնչվել են ավտոմեքենաների աճուրդներին: ...
09.02.2017թ.
Հունվարի 30-ից փետրվարի 3-ը պետական գույքի կառավարման վարչության թեժ գծին ու պատասխանատուներին ուղղված հարցադրումների հիմնական ուղղություններն անփոփոխ են մնացել: Հեռախոսազանգերի մեծ մասն առնչվել է ավտոմեքենաների աճուրդներին: Աշխատանքային հինգ օրվա ընթացքում ստացվել է 10 հեռախոսազանգ, որից 8-ը՝ ավտոմեքենաների վաճառքի մասին է եղել: ...
08.02.2017թ.
«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի 80% պետական սեփականություն հադիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Էկոնոմիկայի նախարարությունից 2015թ. փոխանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
06.02.2017թ.
Պետական գույքի կառավարման վարչությունը ՀՀ կառավարության 2004թ նոյեմբերի 18 թիվ 1844-Ն որոշմամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման 32 մարմինների 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն՝ կիսամյակային և տարեկան կտրվածքով: ...