Մուտք Էլ. փոստ

Նորություններ

05.10.2016թ.
2016թ.9 ամիսների ընթացքում գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովի կողմից վարչության հաշվեկշիռ է ընդունվել 339 անուն անշարժ գույք, որից 1. ՀՀ կառավարության 26.01.2006թ. թիվ 346-Ն որոշման համաձայն՝ 300 անուն անշարժ գույք: Ընդ որում, նշվածից 72-ը հանդիսանում է ՀՀ կրթության և գիտության, 208-ը` ՀՀ մարզպետարանների, 7-ը` Երևանի քաղաքապետարանի ենթակայության գույք, 13-ը` այլ տիպի ՊՈԱԿ-ների:...
05.10.2016թ.
Իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնում երրորդ եռամսյակում նախապատրաստվել է 4 հայցադիմում, 1 հայցադիմումի պատասխան, 2 առարկություն, 3 վերաքննիչ բողոք, 1 սնանկության պահանջ և ՀՀ կառավարության 50 որոշման նախագծի կարծիք է տրվել: 03.10.2016 թվականի դրությամբ հարուցված հայցերի, ինչպես նաև բանակցությունների հիմքով ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 18 072 965 ՀՀ դրամ, որից՝ մասնավորեցման գործերով՝ 15 412 504 ՀՀ դրամ, վարձակալական գործերով՝ 2 660 461 ՀՀ դրամ գումար:...
04.10.2016թ.
2016թվականի երրորդ եռամսյակում Պետական գույքի կառավարման վարչությունում մտից և ելից փաստաթղթաշրջանառությունը կազմել է 3175 միավոր, որից 1611-ը մտից փաստաթղթերն են, 1564-ը՝ ելից: Տարվա ինն ամիսների կտրվածքով ընդհանուր փաստաթղթաշրջանառությունը կազմել է 10066: Շրջանառության զգալի մասը էլեկտրոնային է, հիմնականում՝ «Մալբրի» համակարգով, էլփոստով շրջանառությունը եռամսյակի ընթացքում կազմել է 60 միավոր:...
20.09.2016թ.
Անկախության 25-ամյա հոբելյանի առիթով այսօր ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել են ԱԺ և ԱԺ նախագահի կողմից: Վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը պարգևատրվել է Ազգային Ժողովի պատվո մեդալով, պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության պետ Արտաշես Թառլամազյանը` ԱԺ նախագահի հուշամեդալով: Վարչության աշխատակիցներին հանձնվել են նաև ԱԺ պատվոգրեր և շնորհակալագրեր` խորհրդարանի նախագահի կողմից: