Նորություններ

29.05.2017թ.
Քաղաքացի Ս. Ե-ն, Վ. Ա-ն, Հ. Ի-ն ցանկանում են աճուրդով մեքենա գնել և հետաքրքրվում են աճուրդի անցկացման կարգով: Քաղաքացիներին տրվել է կայքի www.spm.am հասցեն և բացատրվել է, թե որ բաժնում կարող են գտնել այդ տեղեկատվությունը: ...
Այսօր, մայիսի 27-ին, Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմը, ինչպես նաև վարչության ենթակայության ՊՈԱԿ-ների աշխատակիցները, մասնակցել են համապետական շաբաթօրյակին, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում: Ինչպես հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, խնդիր է դրվել մեր երկիրն իր մաքրությամբ ու կանաչապատման մշակույթով օրինակելի դարձնել: Եվ այս պարագայում կարևորվել է յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը շաբաթօրյակին, յուրաքանչյուրի հոգածությունը սեփական բնակավայրի, փողոցի, բակի և ընդհանրապես շրջակա միջավայրի հանդեպ: Վարչության, ՊՈԱԿ-ների աշխատակիցները կարգի են բերել իրենց զբաղեցրած վարչական շենքերի բակերը, շրջակայքը, մաքրել կենցաղային աղբից: Առանձնահատուկ ուշադրության բաժին է հասել նաև սենյակային բույսերին, ավելացել են նորերը:
23.05.2017թ.
Այսօր՝ մայիսի 23-ին, Պետական գույքի կառավարման վարչությունում կնքվել և բնակիչներին է հանձնվել հանրակացարանային տարածքների նվիրատվության պայմանագրերի հերթական խումբը: ...
22.05.2017թ.
Քաղաքացիներ Շ. Հ-ն, Ա. Փ-ն, Ա. Ա-ն, Ֆ. Մ-ն ցանկանում են աճուրդով մեքենա գնել և հետաքրքրվում են աճուրդի անցկացման կարգով: Քաղաքացիներին տրվել է կայքի www.spm.am հասցեն և բացատրվել է, թե որ բաժնում կարող են գտնել այդ տեղեկատվությունը: