Նորություններ

04.08.2016թ.
ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի թիվ 1033-Ն որոշմամբ Պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ ստեղծվել է վաճառքի ենթակա պետական շարժական գույքի կենտրոնացված պահառության վայր` Երևան, Հաղթանակի 2-րդ փողոց, 79 հասցեով:...
30.06.2016թ.
2016թ. հունիսի 15-ին տեղի է ունեցել՝ ՀՀ կառավարության 31.08.15թ. N986-Ա որոշմամբ լուծարվող՝ «Մխչյանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ-ի լուծարման հանձնաժողովի նիստը, քննարկվել են մի շարք հարցեր՝ ընկերության հաշվեկշռում հաշվառված 7 միավոր շենքեր-շինությունների կազմաքանդման (քանդման թույլտվություն, երկրորդային շինանյութի գնահատում, դուրս գրման ակտերի հաստատում և վաճառքի ներկայացում), մնացած շենք-շինությունները իրենց սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքով առանձին մասերի բաժանելու և գնահատելու վերաբերյալ: ...
27.06.2016թ.
Պետական գույքի կառավարման վարչության առաջնահերթ խնդիրներից են հանրակացարանային տարածքների նվիրաբերությունն ու սեփականաշնորհումը տարիներ շարունակ դրանք զբաղեցնող սոցիալապես անապահով ընտանիքներին: Կառավարության կողմից համապատասխան որոշումներով հնարավորություն է ստեղծվել՝ գործընթացը յուրաքանչյուր անձի ու ընտանիքի համար հնարավորինս արագ կազմակերպելու համար, առանց ժամանակի կորստի ու լրացուցիչ ծախսերի: ...