Նորություններ

04.10.2016թ.
2016թվականի երրորդ եռամսյակում Պետական գույքի կառավարման վարչությունում մտից և ելից փաստաթղթաշրջանառությունը կազմել է 3175 միավոր, որից 1611-ը մտից փաստաթղթերն են, 1564-ը՝ ելից: Տարվա ինն ամիսների կտրվածքով ընդհանուր փաստաթղթաշրջանառությունը կազմել է 10066: Շրջանառության զգալի մասը էլեկտրոնային է, հիմնականում՝ «Մալբրի» համակարգով, էլփոստով շրջանառությունը եռամսյակի ընթացքում կազմել է 60 միավոր:...
20.09.2016թ.
Անկախության 25-ամյա հոբելյանի առիթով այսօր ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել են ԱԺ և ԱԺ նախագահի կողմից: Վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը պարգևատրվել է Ազգային Ժողովի պատվո մեդալով, պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության պետ Արտաշես Թառլամազյանը` ԱԺ նախագահի հուշամեդալով: Վարչության աշխատակիցներին հանձնվել են նաև ԱԺ պատվոգրեր և շնորհակալագրեր` խորհրդարանի նախագահի կողմից:
16.09.2016թ.
Սեպտեմբերի 15-ին՝ քառօրյա նիստերի շրջանակում, խորհրդարանին է ներկայացվել նաև <<Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2015 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը:...
06.09.2016թ.
2016 թվականի սեպտեմբերի 6-ին կայացել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներքին աուդիտի կոմիտեի նիստ: Նիստի օրակարգում ներքին աուդիտի բաժնի 2016 թվականի տարեկան ծրագրով նախատեսված <Երևանի ոսկերչական գործարան>, <Երևանի ջրամատակարարման ուղեմաս>, <Ընդերքաբան> ԲԲԸ-ներում, «Մասիսի նավթամթերք» ՓԲԸ–ում և Վարչության աշխատակազմի պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժնում իրականացված աուդիտի արդյունքում կազմված հաշվետվությունների քննարկումն էր:...