Մուտք Էլ. փոստ

Նորություններ

15.11.2016թ.
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում առաջնահերթ է կառավարման արդյունավետության բարձրացումը, որի կարևոր ուղղություններից մեկն էլ պետական գույքի արդյունավետ տնօրինումն ու օգտագործումն է: Վարչությունը իրավական ակտերով ամրագրված հստակ սկզբունքներ ունի՝ գույքն անհատույց և նվիրաբերության սկզբունքներով հատկացնելու դեպքերի համար, որոնք առաջին հերթին պետք է հասարակական կարևորություն ունենան և ծառայեն կրթական, դաստիարակչական, մշակութային նպատակների: ...
27.10.2016թ.
Լրատվամիջոցներից մեկում 26.10.2016թ. հրապարակված «Մութ ամպեր» վերնագրով կեղծ լուրը շրջանառություն է գտել որոշ պարբերականներում, ինչից ելնելով արծարծվող թեմայի շուրջ ներկայացնում ենք իրական պատկերը: Լրատվամիջոցը վկայակոչում է սեփական «իշխանական» աղբյուրներն ու շտապում ընթերցողներին տեղեկացնել, որ «ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նա /Արման Սահակյանը/ ցածր գներով իր մերձավորներին է վաճառել կառավարության հայտարարած օպտիմալացման ծրագրի արդյունքում իր ղեկավարած գերատեսչության հաշվեկշռում հայտնված ծառայողական մեքենաները»։ ...
25.10.2016թ.
2016 թվականի 9 ամիսների ընթացքում՝ պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 6 770 354.8 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 4 070 164.8 հազ. դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջեներ՝ 2 691 749.3 հազ. դրամ, Վարչության արտաբյուջե՝ 8 440.7 հազ. դրամ, ...
24.10.2016թ.
Պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրերով 01.01.2016-30.09.2016թթ ընթացքում պարտավորություն են ստանձնել 15 գնորդ. 8 գնորդի՝ պայմանագրերով նախատեսված ներդրումային պարտավորությունները կազմել են 59 368 737 ՀՀ դրամ և 400 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 4 գնորդ կատարել են՝ 68 378 094 ՀՀ դրամ, 2-ը չեն կատարել 27 666 700 ՀՀ դրամի չափով պարտավորություններ, ինչի արդյունքում հաշվարկվել է 5 533 340 ՀՀ դրամի չափով տուգանք: ...