Մուտք Էլ. փոստ

Նորություններ

18.09.2018թ.
Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից, 2018թ. սեպտեմբերի 17-ից հետո, պետական կառավարչական հիմնարկներին, ...
08.08.2018թ.
Կառավարության որոշմամբ Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի շենքն այսուհետ անհատույց և անժամկետ կտրվի Շիրակի երկրագիտական թանգարանին։ Օգոստոսի 7-ին Գյումրու՝ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքում տեղի ունեցած ասուլիսին այս մասին հայտնել են Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, փոխնախարար Տիգրան Գալստյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը և Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը։...
06.08.2018թ.
Հաշվի առնելով «Հայֆիլմ» կինոստուդիայի հանդեպ հասարակական մեծ հետաքրքրությունը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում հանրային քննարկման նախաձեռնությամբ էր հանդես եկել: Հրավերին արձագանքել էին ոլորտի մոտ երեսուն ներկայացուցիչներ՝ «Հայֆիլմի Վերածնունդ» նախաձեռնության անդամներ, երիտասարդ ու փորձառու մասնագետներ, որոնց հետ հանդիպումը կայացել է օգոստոսի 4-ին՝ Կինոյի տանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու գերատեսչության այլ ներկայացուցիչներ: Հայկական կինոյի ու «Հայֆիլմի» ճակատագրով մտահոգ մասնագետները բարձրացրել են ընկերության կարգավիճակի, ներդրումների ներգրավման, պետական աջակցության հետ կապված բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանել են Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահն ու Մշակույթի նախարարը, պարզաբանումներ ներկայացրել ներկա իրավիճակի վերաբերյալ, վստահեցրել, որ կինոստուդիային առնչվող որևէ որոշում չի կայացվի՝ առանց հանրային քննարկման:...
30.07.2018թ.
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը շարունակում է այցելությունները մասնավորեցման ենթակա ընկերություններ՝ տեղերում առկա խնդիրներին ծանոթանալու, կողմերի հետ քննարկելու նպատակով: Կոմիտեի ղեկավարն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել «Հայֆիլմում», առողջապահական մի քանի հաստատություններում, քննարկել պրոֆիլային խնդիրներ ու առանձնահատկություններ, ծանոթացել ընկերությունների գործունեության այսօրվա պայմաններին: Հուլիսի 26-ին էլ հերթական այցով Նարեկ Բաբայանը և կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Լոռեցյանը Երևանի ոսկերչական գործարանում էին: Կոմիտեի ղեկավար կազմին են ներկայացրել ձեռնարկության արտադրական ու տեխնիկական հնարավորությունները, ներկա իրավիճակը: Այս բաց բաժնետիրական ընկերությունը մասնավորեցման էր ներկայացված դեռևս 2005-2006 թվականներից և չվաճառվելով, նախորդ կառավարության օրոք ընդգրկվել է ներկայում գործող՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ ծրագրի» ցանկերում:...