Մուտք Էլ. փոստ

Նորություններ

21.08.2017թ.
Քաղաքացի Ս. Հ-ն հետաքրքրվում է աճուրդով օտարման ենթակա մեքենաներով: Քաղաքացուն տրվել է կայքի www.spm.am հասցեն և բացատրվել է, թե որ բաժնում կարող է գտնել այդ տեղեկատվությունը: ...
14.08.2017թ.
Քաղաքացի Մ. Հ-ն հետաքրքրվում է 16.06.2017թ. թիվ 98-Ա հրամանով օտարվող ավտոմեքենաներով: Քաղաքացուն Անդրանիկ Դավթյանի (աճուրդի կազմակերպման ոլորտի պատասխանատուի փոխարինող) կողմից պարզաբանվել է, որ իրեն հետաքրքրող մեքենաները վաճառված են: ...
04.08.2017թ.
Քաղաքացի Ա.Մ-ն հետաքրքրվում էր Արտաշատի Այգեստան գյուղի հիվանդանոցի շենքի վաճառքով: Քաղաքացուն Ալբերտ Գասպարյանի կողմից բացատրվել է, որ Այգեստանի հիվանդանոցի շենքը չի հանդիսանում ՊԳԿ վարչությանն ամրացված գույք: Քաղաքացի Ջ.Մ-ն հետաքրքրվում էր անձնական հարցով անձամբ գրված նամակի ընթացքով: Քաղաքացուն բացատրվել է, որ Թեժ գծով հարցադրումներին արձագանքվում է, եթե դրանք վերաբերում են ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության գործառույթներին: Քաղաքացի Տ.Պ-ն հետաքրքրվում էր աճուրդի ներկայացված ավտոմեքենայով: Քաղաքացուն Անդրանիկ Դավթյանի կողմից բացատրվել է, որ իր կողմից ընտրված մեքենային աճուրդը կայանալու է օգոստոսի 11-ին: Քաղաքացի Ս.Ո-ն հետաքրքրվում էր ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության կողմից գրասենյակային կահույքի գնումների կարգով: Մերի Թադևոսյանը քաղաքացուն պարզաբանել է, որ գրասենյակային կահույքի գնման կարգի մեթոդական օժանդակություն կարող է ստանալ ֆինանսների նախարարության համապատասխան բաժնից:...
28.07.2017թ.
Քաղաքացի Տ.Մ-ը ցանկանում էր տեսնել աճուրդով վարձակալությամբ տրվող Արշակունյաց 2ա հասցեում գտնվող տարածքները: Քաղաքացուն տրվել է պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման բաժնի պետ՝ Ա. Վարդազարյանի հեռախոսահամարը: Քաղաքացի Ա.Հ-ը բողոքում էր, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության մեքենաները աճուրդով օտարելուց հետո ցանկից չի հանվել: Քաղաքացուն բացատրվել է, որ համապատասխան մեքենաները աճուրդը կայանալուց միայն 10 օր հետո է հանվում ցանկից:...