Նորություններ
Գլխավոր
Հարգելի այցելու,
Ողջունում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության՝ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքում:
Մեր երկիրն այսօր զարգացման շրջադարձային փուլում է, և անչափ կարևոր է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջնորդվի առողջ ու հավակնոտ ծրագրերով, պետության տնտեսական զարգացմանը համահունչ խնդիրներ լուծի, արագ արձագանքի ժամանակի մարտահրավերներին. հենց այս ամենի գիտակցությամբ է մեր թիմը պատասխանատվություն ստանձնել:
Այդ ճանապարհին մեր առաջին քայլը պետական գույքի կառավարման արդյունավետության էական բարձրացումն է, կոռուպցիոն ռիսկերի ու երևույթների իսպառ բացառումը, ինչին կուղղվեն մեր ջանքերն ու կառույցի մասնագիտական ամբողջ ներուժը: Այս համատեքստում կարևոր է նաև հնարավոր բոլոր ուղղություններով՝ կոմիտեի աջակցությունը երկրում իրականացվող իրական բարեփոխումներին ու ներդրումային ծրագրերին, որպեսզի օր առաջ դրանք ծառայեն նորացվող Հայաստանի Հանրապետության հզորացմանը, հանրային շահին ու ՀՀ քաղաքացու բարեկեցությանը:
Մեր գործունեությունը թափանցիկ ու հրապարակային է, բաց ենք նոր նախաձեռնությունների ու ծրագրերի, կարծիքների ու քննադատության համար և, իհարկե, միշտ հաշվետու՝ հանրությանը:
Նարեկ Բաբայան